Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի   նախագահության հայտարարությունը
22.11.2024 | 12:27

Վերջին շրջանում ՀՀ իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ ջանք չեն խնայում 1990 թվականի օգոստոսի 23-ին միաձայնությամբ ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրն անվանարկել և անհեթեթ պատճառաբանություններով իրենց իսկ կողմից իրականացրած և ձախողած քաղաքականությունը, մասնավորապես, 2020 թ․ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը պատճառաբանել Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ուղենիշային դրույթներով։

Իսկ ՀՀ Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայաստանի անկախության հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ… Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն անընդուների է համարում ՀՀ Վարչապետի այդպիսի դիրքորոշումը և օրվա իշխանություններին հիշեցնում է, որ Անկախության հռչակագրով պայմանավորված և անցկացված անկախության Հանրաքվեի արդյունքներն ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու Հայկական անկախ ու ժողովրդավար պետություն և 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհուրդը, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։

Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության որևէ դրույթ ու ՀՀ պետական խորհրդանիշները՝ Միավորված ազգերի անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն։

Հայաստանի Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը, հաշվի առնելով պատգամավորների դիրքորոշումները հայտարարում է՝

Հայաստանի Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է և հանդիսանում է հայկական պետականության հարատևության հենասյուներից մեկը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը պետականաստեղծ, հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես անկախ պետականության պահպանման, հարատևության երաշխիքներից մեկը։

Նախագահ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3887

Մեկնաբանություններ